Ինչպես հայտնի է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրեր առաջ, անդրադառնալով հավաքականի մի քանի ֆուտբոլիստների, հայտարարել էր. «Քանի ես կամ, նրանք ոտք չեն դնի հավաքական»:
Այս առնչությամբ այսօր լրագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանից, ով նշեց, որ ծանոթ չէ Հայրապետյանի հայտարարությանը և պետք է ուսումնասիրի:
Ընդգծենք սակայն, որ սա առաջին դեպքը չէ, երբ սպորտի նախարարը չի համարձակվում որևէ թթու խոսք ասել ՀՖՖ նախագահի մասին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում