ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելի ահաբեկչությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր երկիր պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերջ դնի ահաբեկչությանը: Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ջոն Քերին կոչ է արել Ռուսաստանին միավորվել ահաբեկչության դեմ պայքարի շուրջ:

Նա նաև ասել է, որ Վաշինգտոնում համոզված են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են համագործակցել՝ չնայած տարաձայնություններին: ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ այսօրվա բանակցությունները կառուցողական կլինեն:

Ակնկալվում է, որ նա կհանդիպի նաև ՌԴ նախագահի հետ, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ուկրաինական և սիրիական ճգնաժամերի կարգավորումը, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացումը:




Լրահոս