Հայոց Արծիվները Մատաղիսի զորամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայոց Ազգային Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի և զինվորների երդման արարողության կապակցությամբ ,Հայոց Արծիվներե հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` “Հայոց Արծիվներ” ՀՀԿ) հայրենասիրական միջոցառումների շարք է իրականացնում ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում:
Ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի և զինվորների երդման արարողության կապակցությամբ “Հայոց Արծիվներ” ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղական համայնքում տեղակայված ՊԲ N զորամաս` սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին և զինվորների ծնողներին շնորհավորելու ազգային բանակի  կազմավորման 21-րդ տարեդարձի և զինվորների երդման արարողության կապակցությամբ: Տոնական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը շնորհավորական իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց բանակ-հասարակություն կապը, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը (խոսք` Խաչիկ Ասրյան. ,Հայոց ազգային բանակի հարգարժաԲն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելիԲ արծիվներ, հարգելիԲ ծնողներ, ուղիղ 21 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան հերոսամարտ հաղթանակած անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման տարեդարձը: 
Ազգային բանակ, որը կայացավ հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտում, ազգային բանակ, որի կայացման և հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները, ազգային բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Նժդեհը պատգամում էր. Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով: Ես ավելացնում եմ. Հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է` սերն ու պաշտամունքը դեպի քո Հավատքն առ Աստված, սերն ու պաշտամունքը դեպի  հայոց պետականությունը, սերն ու պաշտամունքը դեպի քո մայրենի լեզուն, սերն ու պաշտամունքը դեպի քո ընտանիքը, դեպի նահատակված և կենդանի հերոսները, դեպի քո նախնիները, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Ահա՚ հայրենասիրությունը հայոց:
Ազգային -պետական – հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող “Հայոց Արծիվների” և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ` բոլորիդ` ինչպես ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի, այնպես էլ հայ զինվորի երդման արարողության կապակցությամբ: Պատվարժան սպաներ, ծնողներ, միշտ եղեԲք հպարտ, հզոր, միշտ գիտակցեք, որ դուք արդեն տվել եք ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը` ի դեմս ձեր զավակների, ի դեմս “Հայոց Արծիվների”, ովքեր, ոչ միայն ապահովելու են հայերի տեղն արևի տակ, այլ անընդհատ մասնակիցն են լինելու հայոց պետականության հզորացմանն այն չափ, որ երբևէ չափավորելու կարիքը լինի: Արժանապատիվ սպաներ, ենթասպաներ, զինվորներ, միշտ գիտակցեք, որ դու”ք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ իմացեք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց Նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցեք, որ խաղաղ պայմաններում դու”ք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցեԲք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայոց ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող, ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները և Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե”ք հորինված ադրբեջանցիների կամ սաֆարովյան կացնասեր ցեղի ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցե”ք  նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե”ք արցախյան փառավոր հերոսամարտի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցեԲք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ, հաղթական, ազգային ոգին, և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ ձեզ կեցցե”ք դուք, կեցցե” հայ ժողովուրդը, կեցցե” ազգային բանակը, կեցցե” հայոց Նախագահը, կեցցե” Հայաստանի Հանրապետությունըե):
Խաչիկ Ասրյանը “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալով և ուժի ու հզորության խորհրդանիշ սրով պարգևատրեց զորամասի հրամանատարին, ինչպես նաև զորամասի հրամանատարի տեղակալներին: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով պարգևատրվեցին նաև մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ:
 “Հայոց Արծիվներ” ՀՀԿ-ի  տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով




Լրահոս