Իրաքցի զինծառայողները սկսել են Մոսուլ քաղաքի ազատագրման հարցով օպերացիան, փոխանցում է Associated Press-ը:
Զինծառայողների խոսքով՝ իրաքյան ուժերը վերադարձրել են վերահսկողությունը Մոսուլ քաղաքի արևելքում: Քաղաքը գրավվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրեթե 2 տարի առաջ:
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան շարունակում է օդից աջակցությունը:
Իրաքյան քաղաքում սահմանված վերահսկողությունը թույլ էր տվել «Իսլամական պետությանը» սկսել հարձակումը երկրի հյուսիսում և արևմուտքում և արդյունքում գրավել իրաքյան տարածքների գրեթե մեկ երրորդը:
Մոսուլի ազատագրման մտադրության մասին իրաքյան իշխանությունները հայտնել էին դեռևս անցած տարվա դեկտեմբերին, երբ իրաքյան բանակին հաջողվեց ազատագրել ևս մեկ խոշոր քաղաք՝ Ռամադին: