
Այս պահին Մաշտոցի պողոտայում ընթանում է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, ով գտնվում է կալանավայրում: Ակցիայի մասնակիցները փակել էին ճանապարհը, որից հետո ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց. ակցիայի մասնակիցներից մի քանիսն էլ բերման ենթարկվեցին:
Քաշքշուկի ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկը` Ռուզաննա Եղնուկյանը նաև գլխի շրջանում վնասվածք է ստացել : Այժմ Մաշտոցի պողոտայում իրավիճակը դեռևս շարունակում է լարված մնալ: