Russia Today-ի տրամադրության տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք ապացուցում են «Իսլամական պետության» և Թուրքիայի միջև կապը:
Սիրիական Աշ-Շադադի քաղաքում «Իսլամական պետության» զինյալները հայտնել են, որ նավթ են վաճառել Թուրքիային, ինչպես նաև մեկնել այնտեղ հանգստանալու և բուժվելու նպատակով:
Փաստաթղթերում, մասնավորապես, ապացույցներ կան, որ ահաբեկիչները մեկ բարելի դիմաց 12 դոլարով նավթ են վաճառել: Լրագրողները արձանագրել են նաև Սիրիայում ոչնչացված տարբեր երկրներից ժամանած ծայրահեղականների փաստաթղթերը: Անձնագրերում թուրքական սահմանային ծառայության թարմ կնիքներն են:
Ինչպես նաև հայտնաբերվել են ահաբեկիչների լուսանկարները, որոնք ազատ շրջում են Ստամբուլում և լուսանկարվում տեսարժան վայրերում:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին ՌԴ ՊՆ-ն ապացույցներ էր ներկայացրել Թուրքիային «Իսլամական պետության» կողմից նավթի մատակարարման մասին: Ռազմական գերատեսչությունը, մասնավորապես, այդ առևտրի մեջ մեղադրում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքին: