«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները որոշել են նշել Բրյուսելի ահաբեկչությունները՝ սոցցանցերում հարցում անցկացնելով, փոխանցում է The Daily Mail-ը:
Հարցն այսպես է հնչում. «Հաջորդը ո՞ր երկրի դրոշով է ներկվելու Էյֆելյան աշտարակը»:
Հիշեցնենք, որ Բրյուսելի ահաբեկչություններից հետո ի նշան համերաշխության՝ Էյֆելյան աշտարակն ու այլ ճարտարապետական հուշարձաններ ներկվել էին Բելգիայի դրոշներով:
Ի պատասխան՝ ահաբեկիչների կողմնակիցները ենթադրել են, որ «Իսլամական պետության» հաջորդ թիրախները կլինեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը: