Beeline-ը Հայաստանում հայտարարում է Lenovo, Huawei և Micromax հայտնի ապրանքանիշերի նոր սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:
Ընդհանուր առմամբ նոր սմարթֆոնների տեսականին ներառում է ավելի քան 14 մոդել, այդ թվում ներկայացուցչական դասի այնպիսի ոճային և հզոր սմարթֆոններ, ինչպիսիք են Lenovo Vibe S1, Huawei Honor 5X և Micromax Canvas 5: Սմարթֆոնների արժեքը տատանվում է 29 900 դրամից մինչև 205 500 դրամի սահմաններում` կախված մոդելից և արտադրողից: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:
«Վերջին մեկ տարվա ընթացքում Beeline բրենդային հեռախոսները մի քանի անգամ դարձել են ամենավաճառվող սմարթֆոնները երկրում: Այժմ, հաշվի առնելով հաճախորդների պահանջները, մենք ընդլայնել ենք սմարթֆոնների տեսականին և ներառել երեք հայտնի բրենդերի սմարթֆոններ, այդ թվում` նրանց ներկայացուցչական մոդելները: Կցանկանայի առանձին նշել, որ Lenovo և Huawei սմարթֆոններ գնելու դեպքում բաժանորդները կարող են օգտվել «Գարնանային անակնկալ» ակցիայից և ստանալ 10 ԳԲ ծավալով ինտերնետ և հնարավորություն միանալու բացառիկ սակագնային փաթեթին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Beeline գրասենյակներում Lenovo և Huawei հեռախոսներ գնելու դեպքում բաժանորդների համար գործում է «Գարնանային անակնկալ» ակցիան, որի շրջանակում տրամադրվում է 10 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ և միացում բացառիկ սակագնային փաթեթին: Նշված սակագնային փաթեթի շրջանակում ամսական 2500 դրամի դիմաց 30 օրվա ընթացքում բաժանորդը ստանում է անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 100 րոպե դեպի տեղական այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու հնարավորություն, ամսական 3 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ և 150 տեղական SMS-հաղորդագրություն:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, ուղարկելով հաղորդագրություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ մոտակա Beeline գրասենյակում: