Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող փառատոնի Շախմատ960-ի մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 1-2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:
Ղարամյանը հաջող հանդես եկավ նաեւ Բիլի փառատոնի արագ շախմատի մրցաշարում: Այստեղ նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 117 մասնակիցների մեջ բաժանեց 2-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանը հինգերորդն էր: Հայ գրոսմայստերը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից՚ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայից (Հնդկաստան). տեղեկացնում է armchess .am-ը: