Բակային պոմպակայաններ. նոր ծրագրի առաջին ծիծեռնակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ ամսվա ամենակարևոր իրադարձությունը Երեւան Ջուր ՓԲԸ ջրամատակարարման զարգացման հերթական ծրագրի առաջին բաղադրիչի` բակային պոմպակայանների ցանցի արդիականացման ավարտի մեկնարկն էր: Անցած տարիներին ընկերությունը համակարգում գործող 396 բակային պոմպակայանների ճնշող մեծամասնությունը սեփական միջոցներով համապատասխանեցրել էր ժամանակակից պահանջներին: Այժմ նախատեսվում է վերջին 30-ի նախագծում, կառուցում, սարքավորումների մատակարարում եւ տեղադրում, որի շնորհիվ կբարելավվի եւս մոտ 100 բազմաբնակարան շենքի ջրամատակարարում: Արդեն գործարկվել է 10 պոմպակայան, իսկ 13-ը կառուցման տարբեր փուլերում է գտնվում:
Ինչ վերաբերում է վերը նշված ծրագրի երկրորդ բաղադրիչին` Երեւանի անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում 150կմ մաշված ջրագծերի փոխարինման, բնակիչներին պատկանող ջրագծերի փողոցային հատվածի կառուցման ու ջրաչափերի տեղադրման վերաբերյալ, ապա այստեղ եւս առաջընթաց կա: Փետրվարին ավարտվել է Երեւանի համար նախատեսված 5 տարածքային ծրագրերից առաջինի` «Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն» հատվածի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը: Ֆինանսավորող կազմակերպության` Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի կողմից հաստատվելուց հետո մրցույթի միջոցով կընտրվի կապալառու շինարարական կազմակերպությունը, որն արդեն ամռանը կսկսի նախագծի իրականացումը:

Սրա հետ մեկտեղ փետրվարին համակարգում շարունակվել են ընթացիկ եւ անհետաձգելի աշխատանքները: Այսպես, Երեւանի Գաջեգործների 2-րդ, Բեռնակիրների և Չելյուսկինցիների փողոցներում խցափակման միջոցով շահագործումից հանվել են թուջե հին վթարված ջրագծերը: Խորենացի փողոցում տեղադրվել է ճնշման կարգավորիչ փական, որի արդյունքում բարելավվել է ջրամատակարարումը, տնտեսվել է ջուր, ինչպես նաեւ ապահովվել է ցանցի առավել հուսալի շահագործում: Իսկ ահա, Երկաթուղայինների փողոցում, որտեղ կոռոզիայի ենթարկված խողովակաշարը ամբողջությամբ պետք է վերակառուցել, շինարարությունը դեռևս շարունակվում է: Ջրագծերի վերակառուցման աշխատանքներ են ընթանում նաև Կոտայքի մարզի Առինջ, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղերում:
Ընդհանուր առմամբ համակարգում այս ընթացքում կառուցվել է 314 մետր նոր ջրագիծ, շահագործումից հանվել է 923 մետր վթարված ջրագիծ:

Նաև վերացվել է 413 ջրագծի վթար, 1744 կոյուղու վթար և 174 վթար` պոմպակայաններում: Ընդ որում օրենսդրորեն սահմանված ժամկետներում: Ընկերության բոլոր ծառայությունների հստակ ու համաձայնեցված աշխատանքի արդյունքում, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 77.6%-ը, 17-23,5 ժամ` 22.4%-ը: Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1349 փորձանմուշների ստուգումը ցույց է տվել, որ մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով` «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2016թ. փետրվարին գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2015թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:

Безымянный




Լրահոս