ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պարզաբանում է տարածել «Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակի մասին տեղեկատվության վերաբերյալ: «Մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում` ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները: Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել»,-նշված է ՔԱԳՎ մամլո քարտուղարի տարածած պարզաբանման մեջ: