
Այսօր` 69 տարեկան հասակում, մահացել է Հոլանդիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆը:
Լեգենդար ֆուտբոլիստի մահվան պատճառը քաղցկեցն է եղել: Նրա ծանր հիվանդության մասին պարզ է դարձել բժշկական հետազոտությունից հետո, որը նա անցել էր հոկտեմբերի 20-ին Բարսելոնայում:
Լեգենդար ֆուտբոլիստն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Այաքս»-ում և «Բարսելոնա»-ում: