
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Բրյուսելի ահաբեկչությունների իրականացման մեջ կասկածվող Իբրահիմ Էլ-Բաքրուաին մեկնել էր Թուրքիա, փոխանցում է Reuters-ը:
Սակայն նրան արտաքսել են 2 անգամ: Վերջին անգամ նրան արտաքսել են 2015թ. օգոստոսին:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Թուրքիայի իշխանությունները արտահանձնել էին էլ-Բաքրուաիին Նիդեռլանդներին:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին ահաբեկչություններ էին տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում, որի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, ավելի քան 300 վիրավոր է, վիրավորներից շատերը գտվնում են ծայրահեղ վիճակում: