Ինչու է Հովհաննես Սահակյանը պաշտպանում Սպիտակի գործող քաղաքապետի թեկնածությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք մեր մարզային կառույցի հետ քննարկել ենք եւ այս հարցի հետ կապված եկել ենք այն եզրահանգման, որ այնտեղ պետք է լինի ազատ դաշտ, եւ քաղաքական առումով  կուսակցությունը որեւէ որոշում չկայացնի, որպեսզի Սպիտակի հանրությունը իր ընտրությունը կատարի»,- Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի 17-ին Սպիտակ քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Վերջինիս խոսքով` պետք է ընտրվի համայքի այնպիսի ղեկավար, որը պատասխանատվություն կկրի ժողովրդի առջեւ, այլ ոչ թե քաղաքական թիմը որոշում կայացնի եւ փորձի աջակցել 1988-ի աղետալի երկրաշարժի էպիկենտրոն համարվող Սպիտակ քաղաքի բնակիչներին:

Մեր դիտարկմանը, թե ինչու է պատգամավորը պաշտպանում Սպիտակի գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանի թեկնածությունն, ասաց. «Ես երկու ընտրությունների ժամանակ էլ  պաշտպանել եմ Գագիկ Սահակյանի թեկնածությունը: Հիմա իմ մոտեցումը եւ անձնական տեսակետը իմ սկզբունքներից ելնելով  չհրապարակեմ: Ես, իհարկե, ունեմ իմ պատկերացումները Սպիտակի քաղաքապետի եւ համայնքի ղեկավարի հետ կապված»:




Լրահոս