
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի մարզավիճակը նրան թույլ չի տա նրան օգնել հավաքականին` Բելառուսի հետ առաջիկա ընկերական խաղում: Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը վերադարձել է «Անժի»:
«Մեջքի ցավերի պատճառով ես չեմ մարզվել մոտ մեկ ամիս: Այսօր «Անժի»-ում վերջապես դուրս եկա լիարժեք մարզման: Իհարկե, այժմ իմ մարզավիճակը հեռու է իդեալականից: Հավաքականում էլ այս վիճակում քիչ օգուտ կտայի»,- նշել է Կառլեն Մկրտչյանը: