ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո արդեն սկսվել է թանկացումների նոր ալիք: Օրինակ՝ հացամթերքի շուկայում արձանագրվել է 10-ից 30 դրամի բարձրացում, հանքային ջրերի, զովացուցիչ ըմպելիքների եւ գարեջրի շուկայում նույնպես կա մինչեւ 30 դրամի բարձրացում: Այս առումով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անհիմն թանկացումներից խուսափելու համար պաշտոնապես գրությամբ դիմել է տնտեսվարողներին եւ պահանջել ներկայացնել հիմնավորում թանկացումների վերաբերյալ: Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը թանկացումների այս ալիքի հետեւանքները կործանարար է համարում: Ըստ նրա՝ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից. «Այն, ինչ ես տեսնում եմ, լավ բան չէ: Մարդկանց որեւիցե ձեւով պետք է հույս տալ, բացատրել կամ ներկայացնել, որ սրանով չէ, որ կյանքն ավարտվեց: Սակայն իշխանությունը դա չի կարողանա, որովհետեւ իշխանության՝ վստահություն կամ հավատ ներշնչելու լիմիտն արդեն վաղուց սպառվել է»:




Լրահոս