Ինչպես են իրանցիները նշում իրենց Ամանորը հայկական եկեղեցում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, իրանցիները, ինչպես նաև այլ մահմեդական ազգեր, նշում են Նովրուզ Բայրամը` Նոր տարին:  Միաժամանակ այս օրերին Հայաստանում կտրուկ աճում է իրանցի զբոսաշրջիկների թիվը:  Քաղաքացիները տարբեր կերպ են արձագանքում իրանցիների ներկայությանը՝ անհանդուրժողականությունից մինչև անտարբեր վերաբերմունք:

Այս օրերին իրանցիներին հաճախ կարելի է տեսնել նաև հայկական եկեղեցիներում:

ArmLur.am-ը այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ արձանագրեց, որ իրանցիների հետաքրքրությունները սկսվում և ավարտվում էին մեծամասամբ ինքնանկարներ անելով:

Այնուհետև զրուցեցինք եկեղեցու մոմավաճառ Լիանա Եղյանի հետ, ով նշեց, որ ցանկալի է՝ իրանցիները լինեն էքսկուրսավարների հետ:

«Պարզապես ուրիշի սրբությունները հարգելու խնդիրն է, պետք է հարգել, լռել այլ ազգերի սրբավայրերում: Եթե լինում են էքսկուրսավարների հետ, շատ հանգիստ գալիս, գնում են, իսկ եթե ոչ, պահում են իրենց, չես հասկանում՝ ինչպես: Եկել են կարծես զվարճալու, զուտ նկարվելու:  Սակայն կան նաև այնպիսիները, որ գալիս են այստեղ որպես սրբության վայր: Թող գան, թող տեսնեն, խնդիր չկա, բայց պետք է վայելուչ պահեն, չաղմկեն: Գոնե թող պատարագների ժամանակ չգան. այսօր եկել, լցվել էին, այնտեղ խորհուրդ էին մատուցում, իրենք աղմկում ու նկարվում էին»:

Այնուամենայնիվ, իրանցիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք խաղաղությամբ են գալիս եկեղեցի՝ ցույց տալու մարդկանց, որ բոլոր կրոնները նույնն են, բոլորը մարդու, խաղաղության մասին են:

ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց նաև քահանա Տեր Մատաթիա քահանա Գասպարյանի  հետ.

«Երբ  իրանցիները գալիս են եկեղեցի, մեզնից որևէ մեկը անպայման մոտենում է թե՛  էքսկուրսավարներին, թե՛ լեզուն հասկացողներից որևէ մեկին, որպեսզի իրենք էլ այն գիտակցությունն ունենան, որ ճիշտ է, մենք չենք արգելում մտնել մեր սրբավայրը, սակայն  զգուշացնում ենք, որ պահեն իրենց հավուր պատշաճի, օրինակ՝ խորան չբարձրանան, չդիպչեն սրբապատկերներին: Ես՝ որպես հոգևորական, բարոյական իրավունք չունեմ որևէ մեկի հանդեպ խտրականություն դրսևորել և արգելել մտնել սրբավայր, սակայն մենք անընդմեջ հետևում ենք եկեղեցու կարգուկանոնին»:

12422294_1155215184518531_1200712908_o

12903884_1155215131185203_378282404_o

12903695_1155215101185206_1523419137_o

12899441_1155215014518548_1754473544_o

12896447_1155215041185212_1854695031_o

12896312_1155215147851868_1218228607_o

12896200_1155215011185215_263032707_o

12894391_1155215087851874_1822682503_o

12894391_1155215024518547_1383269971_o

12894291_1155215017851881_1959885123_o

12887433_1155215004518549_1072396559_o

12887364_1155215084518541_358036415_o

12874275_1155215104518539_774211506_o

12873591_1155215061185210_821464829_o

12873572_1155214997851883_1835526738_o

12874656_1155215201185196_844681331_o

12894576_1155215187851864_1256341350_o

Սյուզի Մուրադյան




Լրահոս