ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն ավարտվեց. երեք որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել հիմնադրել քաղաքական դպրոց: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Քաղաքական առաջադեմ կուսակցություններն ունեն քաղաքական դպրոց: ՀՀԿ-ն որոշել է հիմնել քաղաքական դպրոց, որը կկրի կուսակցության նախկին առաջնորդ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը»,- նշեց ՀՀԿ խոսնակը:

Բացի այդ, Շարմազանովը հայտնեց, որ որոշում է կայացվել ՀՀԿ ներսում գործող հանձնաժողովների թիվը մեկով ավելացնելուն: «Գիտեք, որ ՀՀԿ-ում կան հանձնաժողովներ: Կուսակցությունը որոշել է դրանք ավելացնել ևս մեկով՝ ստեղծել արտաքին կապերի հանձնաժողով, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն մեծ կարևորություն է տալու միջկուսակցական կապերի ամրապնդմանը», – ընդգծեց նա:

ՀՀԿ խոսնակը նաև հայտնեց, որ  սույն տարվա աշնանը ՀՀԿ-ն գումարելու  է համագումար՝ հավելելով, որ դրան ընդառաջ որոշվել է փոփոխություն մտցնել կուսակցության  ծրագրերում:




Լրահոս