Ռուսաստանը չի՞ խանդի. Հայաստանը որոշել է աշխուժացնել Ուկրաինայի հետ հարաբերությունները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանը, որը վերջին 3 տարում գրեթե սառեցրել է Ուկրաինայի հետ հարաբերությունները, որոշել է աշխուժացնել դրանք: Ըստ այդմ` առաջիկայում Հայաստան կժամանի Ուկրաինայի Ռադայի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը: Աշխուժանալու մոտիվացիան պայմանավորված էր տիկին Մոգերինիի Հայաստան կատարած այցո՞վ, հարցրինք ՀՀ ԱԳՆ-Ի բարձրաստիճան պաշտոնյային, բա Ռուսաստանը չի՞ խանդի:

«Ոչ, պայմանավորված չէ Մոգերինիի այցով, եւ Հայաստանն ինքն է որոշում արտաքաղաքական իր գերակայությունները, պարզապես Ուկրաինայում այնքան «դեզինֆորմացիա» է գնում Հայաստանի մասով, հիմնականում Ադրբեջանի կողմից, որ անհրաժեշտ է լրջորեն մտածել այդ ուղղությամբ»: Բա Ուկրաինայում ՀՀ դեսպանն ի՞նչ բանի է: «Իր գործն է անում»: Ի դեպ, ապրիլի սկզբներին էլ Հայաստան կժամանի Իսրայելի օրենսդիր մարմնի՝ Քնեսեթի փոխնախագահը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս