«Օբշակը» որոշել է, որ փիար դափնին բացառապես պետք է պատկանի Սերժ Սարգսյանին. շուտով կհնչի տղամարդու խոսքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում խառն են մի ուրիշ ձեւ. պատրաստվում են Դմիտրի Մեդվեդեւին դիմավորելուն, որը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին` Կանանց եւ մայրության տոնի օրը, կրկնակի տոն պատճառելով աչքը ջուր կտրած կառավարությանը, որը դեռ դեկտեմբերից նրան է սպասում: Մեդվեդեւը Հայաստան է ժամանում ոչ միայն մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների համաժողովին, այլեւ աշխատանքային այցով, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ է գալիս:

Այցն առանցքային է այն առումով, որ վերջինս այստեղ հայտարարելու է գազի գնի իջեցման մասին, սակայն ոչ թե Հովիկ Աբրահամյանի «կենդանի ներկայությամբ», այլ` Սերժ Սարգսյանի: «Օբշակը» որոշել է, որ այդ քայլի փիար դափնին բացառապես պետք է պատկանի երկրի նախագահին: Ուրիշ ոչ մեկին: ԵԱՏՄ երկրների մնացյալ վարչապետները` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստան կժամանեն հաջորդ օրը: Հայաստանից ԱՄՆ գրեթե վռնդված, ապա Ռուսաստան տեղափոխված ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստան է վերադառնում որպես ԵԱՏՄ «վարչապետ», որն էլ կվարի նիստը` ԵԱՏՄ մնացյալ երկրների վարչապետների մասնակցությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս