«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ անցած տարվա ապրիլից Գերմանիայի Բունդեսթագում (խորհրդարանում) շրջանառության մեջ է դրված Հայոց ցեղասպանությունը դատապարտող միանգամից երեք նախագիծ: Այս տարվա փետրվարի 25-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ քննարկվեց Բունդեսթագում, եւ հերթական անգամ դրա ընդունումը հետաձգվեց:
Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե նախագծերի քննարկումն ի՞նչ փուլում է գտնվում, հնարավո՞ր է՝ Գերմանիայի խորհրդարանն այս տարի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Այն դրված է նախկինի պես Բունդեսթագի օրակարգում, չգիտեմ, թե հաջորդ քննարկումը երբ կկայանա: Դա միայն գտնվում է Բունգեսթագի լիազորությունների շրջանակում, իսկ Գերմանիայի կառավարությունը չի միջամտում այդ հարցին»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: