«Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար: Հ. Հարությունյանն այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, քննիչների փոխանցմամբ, հագուստի կարիք չկա: Նոր զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք»:
Հագուստի կարիք չկա, որովհետեւ կանացի խալաթնե՞ր կան: Իսկ ո՞ւր էր ՀՀ ԱԳՆ-ն, երբ ՌԴ-ում ՀՀ քաղաքացուն կանացի խալաթով դատարան էին տանում: Երեւի հերթական աֆրիկյան պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելո՞վ էր զբաղված: Հիմա արդեն տարան, նվաստացրին, վերջացրին, նոր հայտարարություն է տարածում՝ առանց մտածելու, թե ում է պետք այդ հայտարարությունը, ով է ընդհանրապես հավատում եւ վստահում այդ կառույցին: Սաֆարովի արտահանձնման ժամանակ էլ ԱԳՆ-ն հայտարարություններ էր անում, որոնք նմանվում էին փուչիկ փչելուն: Եվ այդպես ԱԳՆ-ի ողջ գործունեությունը՝ միայն խոսք առանց գործի: