Իսլամիստներն օգտագործել են Թրամփի լուսանկարը Բելգիայի ահաբեկչությունների մասին տեսանյութում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» ահաբեկիչներն օգտագործել են Հանրապետական կուակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի լուսանկարը՝ Բելգիայի ահաբեկչությունների մասին պատմող տեսանյութում, փոխանցում է Newsweek-ը:

Նշվում է, որ բացի լուսանկարից, ահաբեկիչներն օգտագործել են Թրամփի մեջբերումը. «Բրյուսելը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից էր: Այն իսկապես անվտանգ էր: Այժմ այն վերածվել է սարսափ շոուի»:

Տեսանյութում ահաբեկիչները Եվրոպայում նոր հարձակումների կոչեր են անում: Բրյուսելի ողբերգությունից կադրեր են ցուցադրվում՝ «Եղբայրներ, առաջ» արաբական երգի բառերով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «ԻՊ»-ի զինյալները սպառնալիքներ են հնչեցրել Գերմանիայի հասցեին:




Լրահոս