Ինչ վիճակում է գտնվում Գյումրիում դանակահարված բժշկական կենտրոնի տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան իր տան մոտ դանակահարվել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը:

Գյումրու բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը հաղորդագրություն է տարածել Ասատրյանի առողջական վիճակի մասին, որում, մասնավորապես, ասվում է` «Գյումրու 3-րդ պոլիկլինիկայի՝ ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանի վիրահատությունը անցել է բարեհաջող: Բժշկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք, գլխի շրջանում վերքեր և աջ դաստակի հեմատոմիա:

Արտուշ Ասատրյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկացնենք, որ Արտուշ Ասատրյաին առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար «Գյումրի» ԲԿ էին այցելել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը»:




Լրահոս