Իտալական Կաստելնուվո-դի-Պորտո քաղաքում փախստականների ընդունման կենտրոնում` Զատկի միջոցառումների ժամանակ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լվացել և համբուրել է ներգաղթյալների ոտքերը, գրում է Deutsche Welle-ն:
Միջոցառման ժամանակ Հռոմի պապը քննադատել է Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ դրանք համեմատելով պատերազմի հետ և հավելել, որ չնայած տարբեր մշակույթներին և կրոններին՝ «բոլորս եղբայրներ ենք և ցանկանում ենք խաղաղ ապրել»: