«Հոումթաուն լայֆ» պարբերականը գրել է, որ հուլիսի 20-ին Դետրոյթում անցկացվելու է հայկական ամենամյա 6-րդ փառատոնը: Միջոցառման մասնակիցները Դետրոյթի հայկական փառատոնի կոմիտեն եւ «Վարդանի ասպետներ» կազմակերպությունն են: Փառատոնը կբացվի Հայաստանի եւ ԱՄՆ-ի օրհներգերով, որոնք կկատարի Ռուբիկ Մալյանը, որը Սաութֆիլդ քաղաքի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու նվագախմբի ղեկավարն է: Փառատոնի ժամանակ կներկայացվի հայկական մշակույթը՝ խոհանոցը, երաժշտությունը, ոսկերչությունը, արհեստն ու արվեստը… Միջոցառման առանցքային մասը կլինի տեղի հայ երեխաներից բաղկացած «Արաքս» պարային խմբի ներկայացումը: Երեխաները հայկական պարեր են սովորում եւ արդեն հասցրել են ճանաչում ձեռք բերել քաղաքում: Պարբերականը նաեւ հավելում է, որ սա Դետրոյթում անցկացվող առաջին ազգային փառատոնն է:
ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԴԵՏՐՈՅԹՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ