
ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ 2016 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը մուտք է գործել քաղաքացի Մ. Ս.-ի բնակարան և վերջինիս գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
Մասնավորապես, հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հարձակվել և հարվածներ է հասցրել Մ. Ս.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: