Մթերքներ սրտամկանի ինֆարկտի կանխարգելման համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորին հայտնի է, որ օրգանիզմ ներթափանցող մթերքները պետք է ոչ միայն սնուցող լինեն, այլև օգտակար: Ցավոք, այդ հավասարակշռությունը դժվար է պահել, հատկապես եթե սիրում ենք համեղ խորտիկներ ուտել:

Իհարկե, պետք է չափը իմանալ: Սնվել և՛ համեղ, և՛ օգտակար:

Այս մթերքները կօգնեն սրտամկանի ինֆարկտի կանխարգելման, ինչպես նաև զարկերակի մաքրման համար:

1. Նուռ

1

Նուռը հատկապես խորհուրդ է տրվում ցածր հեմոգլոբին և սակավարյունություն ունեցողներին: Բացի այդ, այն նպաստում է արյունատար անոթների էլաստիկության լավացմանը:

Նռան հյութը կարգավորում է մարսողական համակարգը: Ժողովրդական բժշկության մեջ այն կիրառվում գաստրիտի, դիզբակտերիոզի, լյարդի և լեղապարկի աշխատանքի խախտումների դեպքում:

2. Կանաչ թեյ

2

Կանաչ թեյի օրական մեկ բաժակը կկանխի զարկերակային էմբոլիան կամ անոթների խցանումը: Կանաչ թեյի մեջ ավելի քան 500 տարրեր կան (կալցիում, մագնեզիում, ֆտոր, ֆոսֆոր և այլն):

3. Արմավ (Խուրմա)

3

Արմավը հակաքաղցկեղային միջոց է, կորիզը մինչև 15% գլյուկոզա և ֆրուկտոզա է պարունակում, բացի այդ, դրա մեջ կան վիտամիններ A, P և C:

4. Ծնեբեկ 

4

Նվազեցնում է ճնշումը և կանխում թրոմբների առաջացումը: Պարունակում է  վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր, հանքային նյութեր և այն: Հատկապես վիտամիններով հարուստ է համարվում կանաչ ծնեբեկը:

5. Դարչին

5

Մաքրում է օրգանիզմն ու նպաստում արյան մեջ շաքարի նվազեցմանը: Խթանում է աղիքների աշխատանքը: Այն նաև հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ ունի:

6. Սպիրուլինա 

6

Ամրապնդում է իմունիտետը, ապահովում սրտի ճիշտ աշխատանքը:

7. Լոռամիրգ

7

Մշտապես օգտագործելով կմոռանաք սրտային անբավարարվածության մասին: Բացի այդ, այն բուժիչ միջոց է 2 տեսակի շաքարախտի դեպքում և իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Հատկապես օգտակար է կանանց համար, հղիությունը հեշտ կանցնի: Ամրապնդում է նյարդային համակարգը, օգնում հետծննդաբերական դեպրեսիայի դեպքում:

8. Քրքում 

8

Օգնում է խուսափել անոթների պատերի վնասվածքից: Քրքումը բնական հակասեպտիկ և հակաբիոտիկ է: Կիրառվում է այրվածքների և կտրվածքների ախտահանման համար: Կանխում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Ունակ է նվազեցնել երեխաների մոտ լեյկոզի առաջացման ռիսկը:

9. Բրոկկոլի  

9

Բրոկկոլին դրական է ազդում ճնշման վրա և կարգավորում խոլեստերինի մակարդակը: Կալիումի մեծ քանակությունը նպաստում է հեղուկի ավելցուկի հեռացմանը, ինչպես նաև կարգավորում աղային բալանսը: Իսկ կալցիումի և ֆոսֆորի պարունակությունը դրական է ազդում է ոսկրային հյուսվածքի և մարդու ուղեղի վրա:

10. Ավոկադո 

10

Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ այս բանջարեղենը զգալիորեն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այն հարուստ է հանքային նյութերով, միկրոտարրերով և B և E վիտամիններով:




Լրահոս