Առավոտ. ՀՀ ոստիկանապետի ընդունարանի աթոռի արյան հետքը հաստատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ երեկ սկսվեց բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմեն Խալոյոնի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանի (լուսանկարում) բողոքի քննությունը: Փաստաբանը դատի էր տվել Հատուկ քննչական ծառայությանը, եւ վիճարկում է նրա անգործությունը:
ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել Արմեն Խալոյանի հաղորդման հիման վրա: Հինգ տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Խալոյանը հայտնել էր, որ իրեն կտտանքների եւ խոշտանգումների են ենթարկել ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում, իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընդունարանում էլ, ուր գնացել էր անձնական ընդունելության խնդրանքով, նրա օգնականի Մ.Հակոբյանի կողմից աթոռով իրեն մարմնական վնասվածքներ են հասցվել:
Ի դեպ, ճիշտ է կենսաբանական փորձաքննություն չի անցկացվել, արյան պատկանելությունը որոշելու համար, սակայն դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Ա.Խալոյանը վնասվածք ստացել է: 
(Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում)




Լրահոս