Բելգիան ահաբեկչություններից հետո որոշել է ռմբակոծել իսլամիստների դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի իշխանությունները որոշում են կայացրել Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու շուրջ: Երկիրը կմիանա ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիային, փոխանցում է Lifenews-ը:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին առավոտյան Բրյուսելում սերիական ահաբեկչություններ են տեղի ունեցել: Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչությունները 31 մարդու կյանք են խլել, ավելի քան 300 մարդ վիրավոր է, որոնցից շատերը ծանր վիճակում են գտնվում:




Լրահոս