
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնում Ռամզան Կադիրովին նշանակելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ապրիլի 5-ին լրանում է Ռամզան Կադիրովի իրավասությունների ժամկետը: Հույս ունեմ, որ Չեչնիայի ժողովուրդը ընտրությունների ժամանակ կկարողանա գնահատել այն, ինչ Դուք արել եք Հանրապետության համար: Վերջին տարիներին Չեչնիան վերափոխվել է»,-ասել է ՌԴ նախագահը:
ՌԴ նախագահը հավանության է արժանացրել Կադիրովի՝ ընտրություններին մասնակցելու որոշումը:
Չեչնիայի ղեկավարի պաշտոնում Ռամզան Կադիրովը նշանակվել էր 2007թ.: