Գագիկ Ծառուկյանին կարգելե՞ն կենդանիներ պահել. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բացման խոսքում ընդգծեց, որ այս բնագավառում օրենսդրական բացեր կան, և այս լսումների կազմակերպման նպատակն էլ առկա խնդիրների վեր հանումն է և ողջամիտ լուծումների գնալը:  Իսկ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ այսօրվա լսումների կազմակերպման պատճառներից մեկն էլ Գյումրիում վերջերս կենդանիների հետ տեղի ունեցած դեպքն էր:

Արդեն լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարարը նշեց, որ հիմնականում լրատվամիջոցներից են տեղեկություններ ստացել կենդանիներին ոչ նորմալ պայմաններում պահելու մասին: Նա հայտարարեց, թե օրենքի առաջ բոլորը լինելու են հավասար և առանձին մոտեցումներ` առանձին մարդկանց մասով չեն իրականացնելու:

Հարցին` տեղյա՞կ եք, որ տարբեր պաշտոնյաներ կենդանիներ են պահում, Գրիգորյանը ընդգծեց, որ  բոլորը` անկախ այն բանից` քաղաքական գործիչ են, թե սովորական քաղաքացի, պարտավոր են գործունեությունն իրականացնել օրենքի սահմաններում:




Լրահոս