Քննարկվել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրներին ու բռնության դեմ պայքարին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների  և  հավասար հնարավորությունների իրավիճակային գնահատման մեթոդաբանութուն» ձեռնարկը։

Կլոր սեղանին մասնակցել են Երևանի քաղաքապետին կից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հարցերով հանձնաժողովի և վարչական շրջանների աշխատանքային խմբերի անդամները, ինչպես նաև Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկել են մասնավորապես մայրաքաղաքում  կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման, դրանց մասին իրազեկման, սեռերի իրավահավասարության և բռնության դեմ պայքարի միջոցներում տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցության վերաբերյալ հարցեր։

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը հիմնվում է օրենսդրության և  ոլորտում պետության ստանձնած միջազգային պարտավորությունների վրա։ Այս սկզբունքը համարվում է  սոցիալական արդարության հասնելու, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործման  և երկրի  կայուն զարգացման երաշխիք։ Այստեղ մեծ է նաև մեր դերը: Պետք է ընդգծեմ, որ բաժինը, արձագանքելով յուրաքանչյուր դեպքի, հետամուտ է լինում բարձրացվող հարցերի լուծմանն ու նաև ինքներս ենք պարբերաբար հանդես գալիս նոր առաջարկներով, որոնք, իսկապես, կարող են լուծում տալ հաճախակի բարձրացվող խնդիրներին»,-նշել է  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը:




Լրահոս