Չեմ վճարելու 150 դրամ. հուլիսի 23-ի ժամանակացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չեմ վճարելու 150 դրամ” նախաձեռնությունը ներկայացրել է այսօր՝ հուլիսի 23-ին նախատեսված ակցիաների ժամանակացույցը:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
“Ժամը 10:00-ին – հանդիպում վարորդների հետ` “Երիտասարդական”-ի մոտ. միանում ենք նրանց երթին` դեպի քաղաքապետարան,
ժամը 11:00-ին – բողոքի ակցիա, գործադուլ՝ քաղաքապետարանի մոտ,
12:00 – 20:00-ին – բողոքի ակցիա` Երեւանի երթուղայինների տարբեր կանգառներում,
20:00-ին – ամփոփիչ հավաք՝ Մաշտոցի պուրակում։
Ինչպես նաեւ, քաղաքում շարունակում են ավելանալ Free Car նախաձեռնության անդամները: Որոշ մարդիկ, իրենց անձնական մեքենաներով անվճար կտեղափոխեն ուղեւորներին:
Հիշեցնենք, որ  հուլիսի 22-ին, երթուղայինների ուղեվարձերի թանկացման դեմ անցկացվող ակցիային մասնակցել է ավելի քան 2000 մարդ:
Հարգելի՛ լրագրողներ ու քաղաքացիներ,
Եթե ցանկանում եք միանալ տրանսպորտի թանկացման դեմ ուղղված “Շարունակում ենք վճարել 100 դրամ” ակցիային վաղը եւ չգիտեք, թե որտեղ են այդ պահին գտնվում ակտիվիստները, զանգահարեք հետեւյալ հեռախոսահամարներով՝
Արսեն Օհանյան 055/098 402-667
Մարինե Ասլանյան 096 811 198 (Շենգավիթ)
Սաթենիկ Պետրոսյան 055 193 015 (Մալաթիա-Սեբաստիա)
Էլեն Գրիգորյան 099 555 593
Լուսինե Հովսեփյան 077 633 380 (Կենտրոն)
Մաքս Սարգսյան 095 013 539
Սեւակ Մամյան 096 215 396
Ռուզաննա Գրիգորյան 093 446 690ե:




Լրահոս