Կուլիչ՝ Զատիկի տոնին. պատրաստման եղանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուլիչը շատ համեղ Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները,

կաթ 0,5 լիտր

խմորիչ 11 գրամ

ալյուր 1 կգ

ձու 6 հատ

կարագ 200 գրամ

շաքարավազ 300 գրամ

չամիչ 300 գրամ

վանիլային շաքար 1 թեյի գդալ

աղ 2 պտղունց

Ինչպես պատրաստել 

Կաթը եռացնել, ապա լցնել խմորիչը, ավելացնել 500 գրամ ալյուր: Դնել տաք վայրում և այն սրբիչով ծածկել, խմորը պետք է կրկնակի մեծանա: Ձվի դեղնուցը շաքարավազով և վանիլային շաքարով հարել: Սպիտակուցը մեկ պտղունց աղով հարել: Ապա ձվի դեղնուցն ու սպիտակուցը խառնել: Լցնել մնացած ալյուրը: Այս խմորը նույնպես դնել տաք վայրում 50-60 րոպե: Չամիչը տաք ջրով թրջել: Երկու խմորները խառնել իրար և լցնել չամիչը: Թավան կարագով պատել և լցնել խմորը: Դնել 180C ջեռոցի մեջ 35 րոպե:




Լրահոս