Բուլղարիան ցանկապատ կկառուցի Հունաստանի հետ սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիան պատրաստ է ցանկապատ կառուցել Հունաստանի հետ սահմանին՝ ներգաղթյալների հոսքը սահմանափակելու համար: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, փոխանցում է Reuters-ը:

Բուլղարիան զգուշանում է ներգաղթյալների հոսքից, ովքեր կարող են ներթափանցել երկրի տարածք «բալկանյան երթուղով»: Մարտի սկզբին Բոյկո Բորիսովը հայտնել էր, որ ուժայինները ավելի քան 400 զինծառայող և անվտանգության աշխատակից կուղարկի Հունաստանի հետ սահմանը վերահսկելու համար:

«Գլխավոր սպառնալիքը գալիս է Հունաստանի սահմանից: Այն չափազանց երկար և անպաշտպան: Մենք մտահոգություն ենք հայտնում այն մասին, որ հունական կառավարությունը միջոցներ չի կիրառում վերջին ամիսներին: Մենք պատրաստ ենք ցանկապատ կառուցել»,-ասել է նա:

ԵՄ-ի Frontex սահմանային գործակալության տվյալների համաձայն՝ 2015թ. Եվրամիություն է ժամանլե 1,8 միլիոն ներգաղթյալ:




Լրահոս