Նաիրիտի աշխատակիցները նախագահական նստավայրի առջեվ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նաիրիտ” գործարանի ավելի քան 500 աշխատակիցներ, այսօր` հուլիսի 23-ին, հավաքվել են գործարանի մոտ, որտեղից երթով շարժվել են դեպի Բաղրամյան-26՝ նախագահի նստավայր: Այս պահի դրությամբ, նրանք նախագահական նստավայրի դիմաց են:
Նրանց պահանջները հետևյալն են.
1. վճարել Նաիրիտ գործարանի արդեն 12 ամսվա աշխատավարձները,
2. վերագործարկել գործարանը և Նաիրիտ գործարանի աշխատակիցներին ապահովել աշխատանքով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս