Lurer .com-ի թղթակցի փոխանցմամբ` Երևանի քաղաքապետարան տանող բոլոր ճանապարհները ոստիկանությունը փակել է, և ակտիվիստները չեն կարողանում մոտենալ քաղքապետարանին։
Նշենք, որ թեև ակտիվիստները ոստիկանության հետ բանակցություններ էին վարում առ այն, որ ցույցը խաղաղ է, և նրանք իրավունք չունեն քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը խախտել, այնուամենայնիվ, ոստիկանությունը թույլ չի տալիս մոտենալ քաղաքապետարանի շենքին։
Նշենք, որ ոստիկանությունը համալրում է իր ուժերը, իսկ ակտիվիստները նրանց դիմավորում են ,ամոթե վանկարկումով։
Ակցիային է միացել նաև DJ Վակցինան։