Շարունակվում է “Վճարիր 100 դրամ” բողոքի ակցիան։ Երեւանի քաղաքապետարանի մոտ ընթացող բողոքի ցույցի մասնակիցները Երեւանի քաղաքապետարանի մոտից երթով շարժվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին` պահանջելով ազատ արձակել բերման ենթարկված չորս ակտիվիստներին:
Նշենք, որ քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել 4 ակտիվիստներ` Դաիվթ Հարությունյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գուրգեն Ասատրյանը եւ Վիլեն Գաբրիելյանը (“Նավակ Ճոճողը”)։
Երթի ընթացքում ակտիվիստները հայրենասիրական երգեր են երգում:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից ներքաղաքային տրանսպորտի թանկացումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Երևանում: Ուղևորներից շատերը բոյկոտում են՝ չմուծելով հուլիսի 20-ից գործող նոր սակագինը՝ 150 դրամը: Արդեն երկու օր է՝ շարունակվում է “Չեմ վճարելու 150 դրամ” բողոքի ակցիան: