Հայ ձյուդոյիստներն անհաջող են մեկնարկել Թբիլիսիի Գրան պրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին: Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել Գարկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ):

60 կգ քաշային Գարիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց թուրք Ահմեդ Շահին Քաբային, 66 գ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը պարտվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանին, իսկ 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը, ով մեկնարկային գոտեմարտում առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցիչ Ռոնի Շվարցի նկատմամբ, հաջորդ գոտեմարտում զիջեց իտալացի Օդետե Գյուֆրիդային:

Մարտի 26-ին պայքարի մեջ կմտնեն Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը (81 կգ):

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս