ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը հաստատեց հիմնադրամի 2016-2020թթ. ռազմավարական ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հոգաբարձուների խորհրդի նիստ:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը խորհրդի անդամներին ներկայացրեց հիմնադրամի 2015 թվականի հաշվետվությունը` ամփոփելով նաև 2010-2015թթ. ռազմավարական ծրագրի իրականացումը: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրումներին, ՈԱԱԿ մասնակցությամբ Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած ծրագրային փորձաքննություններին, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքներին:

Այնուհետև հոգաբարձուների խորհրդին ներկայացվեց Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) ՈԱԱԿ-ի անդամակցության գործընթացը. ENQA անդամակցության դիմում-հայտն ընդունվել է, ներկայացվել է նախնական ինքնավերլուծությունը:
Հոգաբարձուների խորհրդին ներկայացվեց նաև հիմնադրամի 2016-2020թթ. ռազմավարական ծրագիրը: Անդրադարձ կատարվեց ՈԱԱԿ առաքելությանը, տեսլականին և ռազմավարական գերակայություններին:

Խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատեց 2015թ. ՈԱԱԿ գործունեության հաշվետվությունը և 2016-2020թթ. ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև ի գիտություն ընդունեց ENQA անդամակցության գործընթացի վերաբերյալ իրազեկումը:




Լրահոս