Քաղաքական խճանկար. 2017-ին ընդառաջ ով ում հետ կարող է միավորվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտը կամաց-կամաց մտնում է ակտիվ բանակցությունների փուլ, քանի որ այլեւս ակնհայտ է, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք առանց լուրջ ռեսուրսների կմտնեն ընտրապայքարի մեջ, դատապարտված են ձախողման:

Այս պահին առկա վիճակն այնպիսին է, որ ռեսուրսների հետ կապված խնդիր չունի միայն իշխող ՀՀԿ-ն, ինչը բնական է. իշխանությունը միշտ էլ ռեսուրսներով ամենահարուստն է լինում: Իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերն, իշխանական պրոեկտներով ստեղծված եւ ինքնահոսի թողնված կուսակցությունները կարող են ընտրապայքարի մեջ մտնել միայն իրենց ողջ ռեսուրսները իմի բերելուց եւ տարբեր մարդ-կուսակցություններին իրենց մեջ միաձուլելուց հետո:

Հայաստանի քաղաքական դաշտի, այսպես կոչված, հին ընդդիմադիր ուժերը պարտադրված են միավորվել: Սակայն հարցերի հարցն այն է, թե ով ում հետ պետք է միավորվի: ՀԱԿ կուսակցությունը եւ ՀԺԿ-ն փաստացի արդեն չորս տարի է՝ գործում են միասին ու սպասելի է, որ 2017-ի ընտրություններին եւս այդ ուժերը միասնական ցուցակով են մասնակցելու: Սակայն ակնհայտ է, որ այդ կուսակցությունները վերջին տարիների ձախողումներից հետո չեն կարողանա առանց լրացուցիչ ներարկումների ապագա խորհրդարանում ներկայացված լինել: Հենց դա է պատճառը, որ հին ընդդիմադիրները դեմ չեն անգամ Վարդան Օսկանյանի` Մարտի 1-ի հիմնական պատասխանատուներից մեկի նոր ստեղծելիք կուսակցության հետ համագործակցելուն:

Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում

Վահագն Հովակիմյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս