Հայաստանի ներկայացուցիչներ գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը մասնակցում են հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 3-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությանը:
Մասնակիցների մեջ է ևս մեկ հայ շախմատիստուհի` միջազգային վարպետ Ալինա Բալայանը (Ռուսաստան): Այս մասին տեղեկացնում է Armchess .am-ը: