Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականներն ընկերական խաղում հաղթողին չորոշեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Խաղն, ընդհանուր առմամբ, անցավ Հայաստանի ազգային հավաքականի առավելությամբ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հատկապես երկրորդ կեսում մի քանի լուրջ պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ, սակայն գոլ խփել այդպես էլ չհաջողվեց:
Հատկապես հիշարժան էր Էդգար Մանուչարյանի պահը, ով մեն մենակ մնաց դարպասապահի դիմաց, փորձեց շրջանցել դարպասապահին, բայց վերջինս կարողացավ հետ մղել գնդակը: Հանդիպման վերջին րոպեներին էլ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ճնշում էին գործադրում մրցակցի դարպասին, սակայն գոլ խփելու բոլոր ջանքերն ապարդյուն էին: Հանդիպման 75-րդ րոպեին խաղադաշտ երկրպագու մտավ: Ոստիկաններին հաջողվեց արագ բռնել նրան ու հեռացնել խաղադաշտից