Ինչպես ճիշտ եփել և ներկել Զատիկի ձվերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Զատիկի տոնին սեղանի գլխավոր զարդը ձուն է: Այն խորհրդանշում է վերածնունդ, նոր կյանք, Հիսուս Քրիստոսի հարությունը:

Այն եփելու և ներկելու մի շարք միջոցներ կան:

Որպեսզի ձուն մնա պինդ և վառ գույն ունենա՝

Նախքան եփելը պետք է մանրակրկիտ լվանալ աղով (կամ քացախով) լի ջրում: Այդ դեպքում ձվի կեղևը կլինի պինդ և կպահպանի գույնը:

Որպեսզի ձուն եփելու ժամանակ չճաքի՝

Անհրաժեշտ է առնվազն 1 ժամ պահել սենյակային ջերմաստիճանում, ապա եփել մարմանդ կրակի վրա:

Հարթ և կայուն գույնը պահելու համար՝

Անհրաժեշտ է 1 թեյի գդալ աղ և քացախ ավելացնել ջրի մեջ, սակայն քացախը պետք չէ չարաշահել: Եփելուց հետո անհրաժեշտ է դեռևս տաք ձվերը դնել սառը ջրի մեջ, ապա թողնել ինքնուրույն սառչի և փայլի համար կարագ քսել:

Ներկելու համար՝

Նախընտրելի է բնական նյութեր ընտրել՝ սոխի կճեպ, ծառի ճյուղեր, տերևներ և այլն:

Սոխի կեղևը թերևս ամենատարածված բնական միջոցն է, որի շնորհիվ ձուն կարմրադարչնագույն կամ բաց դեղին գույն է ստանում:

1(24)

Սոխի կճեպը պետք է լցնել կաթսայի մեջ, լցնել սառը ջուր և եփել 30-40 րոպե: Ապա ձվերը դնել տաք ջրի մեջ և եփել ևս 10-15 րոպե:

Երանգների մգությունը կախված է ձվի սկզբնական գույնից:

4ee1e5

Դեղին գույն ստանալու համար՝

Ձվերը եփում են երիցուկի արգանակի մեջ: 8 ճաշի գդալ երիցուկի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք կես ժամ, թրմեք, ապա ավելացրեք նոր եփած ձվերը:

s8323_1367248449_1

Կանաչ գույն, փիրուզագույն երանգ կհաղորդեն սպանախի, կեչու և անանուխի տերևները:

600_Easter-Eggs-Holiday-038

Կապույտ գույն կհաղորդի կիտրոնի հյութը:

hv30

Մանուշակագույն երանգ ստանալու համար անհրաժեշտ է արոնիայի հյութ: Վարդագույն երանգ ստանալու համար՝ լոռամիրգ, ազնվամորի:

2-8a797fbc




Լրահոս