«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերի թրենդը Վարդան Օսկանյանի կուսակցության «ցուցակն» է, որի առանցքում են լինելու ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը: Վահե Հովհաննիսյանը չի լինի կուսակցության անդամ, նա եւ Վիկտոր Սողոմոնյանը համամասնական ցուցակի մաս կկազմեն: Խոսվում է նաեւ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի մասին: Հնարավո՞ր է նման բան, հարցրինք Լեւոնին: «Բացառում եմ, մանավանդ որ Օսկանյանը բացատրություններ ունի տալու մարտի 1-ի մասով եւ շատ լուրջ»:
Օր ու գիշեր «խեղճ» մարդն էդ մասին է բացատրություններ տալիս: «Դրանք ոչ մի կերպ չեն բավարարում ոչ միայն իմ, այլեւ հանրության մոտ եղող սպասումները. ինքը` արտաքին գործոց նախարարը, ի՞նչ գործ ուներ, ինչո՞ւ էր խառնվել Քոչարյանի արկածախնդրությանը: Պետք է հասկանալ` Օսկանյանը երկար ժամանակ հանրային գիտակցության մեջ ասոցացվելու է որպես Քոչարյանի պարտնյոր»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: