«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գևորգյանի գործը, ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայության վարույթում է։ Հենց այսպես էլ պետք է լիներ, քանի որ ծեծկռտուքի մասնակիցներն ու գործով անցնող վկաները պաշտոնյաներ են։ «ՉԻ»-ն երեկ նոր մանրամասննր իմացավ ՀՔԾ վարույթում գտնվող այս գործից։ Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից որոշները եղել են թմրադեղերի ացդեցաթյան տակ։ Դա հաստատվել է նաև փորձաքննությամբ։ Խոսքը ոչ թե ոստիկանապետի «թիմի», այլ «հակառակորդ կողմի» ներկայացուցիչների մասին է։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, ինչպես նաև մարզի իրավապահ կառույցի ղեկավարները, մասնակցել են ծեծկռտուքի, որն արձանագրել են «Դիանա» ռեստորանային համալիրը վերահսկող տեսախցիկները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։