Գոռ Վարդանյանը Տարոն Մարգարյանին է շնորհել պատվավոր սև գոտի երրորդ աստիճան. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը ֆեդերացիայի կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է շնորհել պատվավոր սև գոտի երրորդ աստիճան։

«ՉԻ» – Պատվավոր սև գոտին, իհարկե, պայմանական կոչում է, բայց ամեն դեպքում՝ պետք կգա։ Եթե, օրինակ, կռվի մեջ հայտնվես, կարելի է դիմացինին պայմանական նոկաուտի ենթարկել։ Եվ, ընդհանրապես, ճիշտ կլիներ, եթե այս սկզբունքը կիրառվեր բոլոր ոլորտներում։ Օրինակ՝ ծանրամարտի, բռնցքամարտի կամ ձյուդոյի առաջնություններից առաջ կարելի է տարբեր պաշտոնյաների պատվավոր չեմպիոնի կոչում շնորհել, իսկ առաջնությունների մասնակիցները թող պայքարեն երկրորդ տեղի համար։ Վերջին հաշվով՝ եթե կան պատվավոր դոկտոր-պրոֆեսորներ, պատվավոր երկրապահներ և այլն, ինչո՞ւ չլինեն նաև պատվավոր չեմպիոններ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս