Հայտնի են դարձել Դոնի Ռոստովում կործանված «Boeing-737»-ի օդաչուի վերջին խոսքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել են Դոնի Ռոստովում կործանված «Boeing-737»-ի օդաչուի վերջին խոսքերը, փոխանցում է Lifenews-ը:

Ռուսական լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված վերծանումից հետևում է, որ ինքնաթիռի կտրուկ անկումից հետո օդաչուներից մեկն ասել է. «Մի՛ անհանգստացիր, քաշիր»: Դրանից հետո լսվել են բղավոցներ:

Ինչպես նշում են մասնագետները, օդաչուն փորձել է ինքնաթիռը հորիզոնական դիրքի բերել, սակայն այդ ժամանակ միացված է եղել կայունացուցիչը:

Հիշեցնենք, որ Դոնի Ռոստովում ողբերգությունը տեղի էր ունեցել մարտի 19-ին: Ավիաաղետի զոհ էին դարձել 55 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները:




Լրահոս