Փարիզի ահաբեկչությունների կազմակերպչի բնակարանում հայտնաբերել են Բրյուսելի օդանավակայանի քարտեզը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունական իշխանությունները խուզարկել են Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկի բնակարանը, որը գտնվում է Աթենքում, փոխանցում է Le Soir-ը: Ամդելհամիդ Աբաուդի բնակարանում հայտնաբերված համակարգչի և հիշողության կրիչի մեջ եղել է Բրյուսելի օդանավակայանի քարտեզը, որտեղ մարտի 22-ին սերիական ահաբեկչություններ տեղի ունեցան:

Հայտնաբերված բոլոր ապացույցները կփոխանցվեն Բելգիայի իշխանություններին: Ընդ որում, հունական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բրյուսելն ու Աթենքը համագործակցում են ջիհադիստների մասին տեղեկությունների փոխանակման հարցով: SKAI-ի տեղեկությունների համաձայն՝ Բելգիայի իշխանությունները 2015թ. հունվարի 2-ին դիմել էին Հունաստանին՝ Աբաուդի մասին տեղեկություններ ստանալու համար:

Աբդելհամիդ Աբաուդը սպանվել էր Փարիզի Սեն Դենի արվարձանում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Ենթադրաբար, նա վերադարձել էր Եվրոպա «Իսլամական պետության» շարքերը համալրելուց 2 տարի հետո:




Լրահոս